ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
0
Մայիսի 22-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որը զբաղվում է ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական կարգավորումների գնահատմամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Քաղաքական հարցերի և ժողովրդավարական տնօրինության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Բերտրան Լըվան, Հանրային քաղաքականության և մեդիայի կարգավորման միջազգային փորձագետ, առաքելության արդյունքների զեկուցող Ժան Ֆրանսուա Ֆուրնեմոն, Մոլդովայի տեսալսողական