ru24.pro
World News in Armenian
Май
2024

Սլովակիայի վարչապետի վիրահատությունը բարեհաջող է անցել․ առողջական վիճակը կայուն է

0

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մահափորձից հետո բարեհաջող վիրահատել են, հայտնում է TA3 հեռուստաալիքը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ֆիցոն բարեհաջող վիրահատվել է և գտնվում է կայուն վիճակում և շփվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:

Հարձակվողը ձերբակալվել էր։