5 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով․ Factor
Երեկ երեկոյան 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ և այդ քաղաքացիները ձերբակալվել են, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, «որը հերքվել է անձնական խուզարկությամբ», սակայն քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ՝ ձերբակալվել։
The post 5 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով․ Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.