ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալի հետ
0
Մայիսի 13-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,