ru24.pro
World News in Armenian
Май
2024

Կարմիրբերետավորների կողմից անհամաչափ nւժի կիրառման հետևանքով քաղաքացին ստացել է nտքի կnտրվածք․ Ռուբեն Մելիքյան

0

Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած անհնազանդության ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաշորդում։
 
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։
 
Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»,- գրել է Մելիքյանը։