ru24.pro
World News in Armenian
Май
2024

Ժողովրդավարությունը Հայաստանում իսկապես իրականություն է դարձել. Փաշինյանը՝ Կոպենհագենի գագաթնաժողովում

0

Ժողովրդավարությունը Հայաստանում իսկապես իրականություն է դարձել. այս մասին Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախքան 2018-ի «թավշյա հեղափոխությունը», Հայաստանում կեղծումները սովորաբար ուղեկցում էին ընտրական գործընթացները:

«Հիմա իրավիճակն ամբողջապես այլ է. քաղաքացիները գիտեն, որ բավականաչափ հզոր են որոշելու համար: Երկու գլխավոր ընտրությունները, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել «թավշյա հեղափոխությունից» հետո, թե՛ ՀՀ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և մրցունակ: Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում», - ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ այս ձեռքբերումները նշանակալի են՝ հաշվի առնելով, որ դրանք գրանցվել են  արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում: