ru24.pro
World News in Armenian
Май
2024

Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

0

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարաձգվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բինագադիի շրջանային դատարանը քննարկել է Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը, որն առաջարկվում է Ղուկասյանի կալանքը երկարաձգել ևս մի քանի ամսով՝ նախաքննության միջոցառումների շարունակման կապակցությամբ։

Դատարանը բավարարել է միջնորդությունը և Ղուկասյանի կալանքը երկարացվել է ևս հինգ ամսով։

Հիշեցնենք, որ ԱՀ նախկին նախագահը ձերբակալվել էր այս տարվա սեպտեմբերին՝ Արցախում, ինչից հետո տեղափոխվել էր Բաքվի բանտ: