ru24.pro
World News in Armenian
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 05.01.2025

Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհը մեկուսացվել է. աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ

Аравот 

Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․

Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել

168.am (168 ժամ) 

Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը... Читать дальше...

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետքերով. Գոհար Մելոյան

Аравот 

Եթե կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժը Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անբաժանելի մաս, ապա ինչպիսի իրավազորությամբ են ՀՀ իրավապահ մարմինները քննում եւ կալանավորում այդ տարածքում «ենթադրյալ հանցավոր արարքներ» կատարած անձանց

«Հայերը հավատում էին, որ Սուրբ ծնունդին ամեն ինչ փոխվում է. պահքը պահում էին անշեղորեն». Վահե Քոթանյան

168.am (168 ժամ) 

«Հայկական Սուրբ ծնունդն իր գաղափարաբանական տեսանկյունից շատ հետաքրքիր ընթացակարգ ունի, որովհետև այդ օրը մարդիկ հավատում էին, որ ամեն ինչ փոխվում է, որովհետև վեցօրյա պահքը մարդիկ պահում էին անխախտորեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» բրենդի հիմնադիր Վահե Քոթանյանը:

Դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահի կալանավորման որոշումն անվավեր ճանաչելու միջնորդությունը

168.am (168 ժամ) 

Յուն Սեոկ Յոլի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել դատախազություն՝ հակակոռուպցիոն վարչության ղեկավարի և համատեղ քննչական խմբի 150 ներկայացուցչի դեմ, որոնք հունվարի 3-ին փորձել են ձերբակալել նախագահին։

Գործող իշխանությունը կարո՞ղ է մատնանշել, թե վերջին 6 տարում մեր երկրում որևէ գործարան բացվե՞լ է. Նորայր Նորիկյան

168.am (168 ժամ) 

«Խոսենք փաստերով․ Եթե ինչ-որ բան արած լինեին, վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հեծանիվ քշելուց կխոսեր այդ մասին․ Միակ «Զարմանալի» փաստն այն է, որ 7 տարի պահանջվեց՝ կողմնորոշվելու համար, որ Ամուլսարը շահագործվելու է․․․

Հայկական դիվանագիտության ձախողումները Հայաստանին գնալով շատ ավելի վատ դիրքային իրավիճակ են հրում. Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

Իհարկե, կան ծրագրեր, որոնք որոշ առումով իրենցից բարելավում ներկայացնում են, սակայն հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք սահմանել է կառավարությունը և դրանցով շարժվում է, դրանք Հայաստանին ոչ միայն սահմանված հանգրվանին չեն հասցնելու, այլ եղած խնդիրները կամ խորացնում են, կամ նորանոր հարցեր են հարուցում:

«Կարծում եմ բոլորիդ պարզ է, թե ինչ են անում. ժամանակին մարդուն օգտագործել են, իսկ հիմա էլ քավության նոխազ են դարձնում». Հովհաննես Ավետիսյան

168.am (168 ժամ) 

«Օրեր առաջ անհետ կորած զինվորների ծնողներն էին Բաղրամյան պողոտան փակել, պահանջում էին հանդիպել Ա.Քոչարյանի հետ: Ուզում էին իմանալ 44-օրյա պատերազմի գործով քննիչ հանձնաժողովը ինչեր է բացահայտել: Իրենցից ոմանց ասելով, ուզում էին իմանալ ովքեր են դավաճանները՝ 44-օրյա պատերազմի պարտված և մեծաքանակ զոհերի պատճառ անձինք, կարծես թե պարզ չէ իրենց ու իշխանության հորինած ինչ-որ հանձնաժողով պիտի պարզեր:

Ուկրաինան նոր հարձակում է սկսել Ռուսաստանի Կուրսկի շրջանում

Azatutyun.am 

Ուկրաինան կիրակի օրը հակահարձակում է ձեռնարկել Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանում, հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին անսպասելիորեն ներխուժեցին Կուրսկ, և անցած հինգ ամիսն այնտեղ մարտեր էին ընթանում։ Ռուսական կողմը պնդում է, որ իր զորքերը հետ են մղել ուկրաինական երկու հակագրոհները։ Հարձակման մասին հայտարարել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության...

Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել

168.am (168 ժամ) 

Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել, դրան մասնակցում է շուրջ 2,000 մարդ։ Ուկրաինացի զինծառայողները տեղաշարժվում են Bradley զրահամեքենաներով: Որոշ հատվածներում ակտիվ մարտեր են, հայտնում է lenta.ru-ն:

Գյումրիում քաղաքապետի նոր անուն է շրջանառվում

Livenews.am 

Թեպետ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանն արագորեն ՔՊ-ին անդամակցելու դիմում ներկայացրեց` փրայմերիզին սակայն մի քանի տասնյակ ձայն հավաքելով

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

168.am (168 ժամ) 

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Սուբվենցիոն ծրագրերով նորոգվել և կառուցվել է ավելի քան 380 կմ ջրագիծ

168.am (168 ժամ) 

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի նորոգվել և կառուցվել է շուրջ 385 կիլոմետր ջրագիծ, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: