ru24.pro
World News in Armenian
Декабрь
2024

Новости за 31.12.2024

Հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ․ Արման Թաթոյան

168.am (168 ժամ) 

Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ ուժն է։

Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան

Аравот 

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ

Մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին. Սասուն Միքայելյան

Аравот 

Սիրելի՛ հայրենակիցներ, արցախահայություն, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Մուտք գործելով 2025 թվական, մաղթում ենք, որ մեր երկիրն ու ազգը նոր ուժով, համազգային համախմբվածությամբ դիմակայեն ցանկացած մարտահրավերի։ Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ,

Եկեք փառք տանք Աստծուն, որ մի տարի ևս ապրելու պարգևը շնորհեց մեզ․ Արամ Ա

168.am (168 ժամ) 

«Ժամանակի արագընթաց թաւալումին եւ մարդկային կեանքի հեւքին մէջ հին տարիէն նոր տարի անցման այս փուլը ընդհանրապէս բնորոշուած է իբրեւ եզակի առիթ ինքնաքննութեան ու հաշուետուութեան: Սա բնական եւ հրամայական անհրաժեշտութիւն մըն է իւրաքանչիւր անհատի, կառոյցի, հաւաքականութեան կամ պետութեան համար:

Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը

168.am (168 ժամ) 

Ձեռագրի հիշատակարանի համաձայն, Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից։ Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ, ոսկեզօծ արծաթ): Երկրորդ փեղկը զարդարում է Ավետարանչի պատկերը (հարթաքանդակ, ոսկեզօծ արծաթ):

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով

Аравот 

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) իրավաբանական անձինք պետք է ձեռք

Թող նորամուտ 2025 թվականը լինի հավատքի խորացման, Եկեղեցու շուրջ համախմբման, հայրենասիրության, ժողովրդասիրության տարի. Վիրահայոց թեմի առաջնորդ

Аравот 

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Սիրելի քույրեր և եղբայրներ, Մի քանի ժամից Երկիր մոլորակի վրա ոտք կդնի նոր՝ 2025 թվականը և աշխարհը կսկսի իր նոր տարեգրությունը: Անցնող 2024 թվականը հագեցած էր քաղաքական, տնտեսական և հասարակական իրադարձություններով, տարբեր հաղթանակներով, նաև բարդություններով ու դժվարություններով: 2024-ը մեր հոգևոր կյանքում ամրագրվեց

Բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել. այն պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է. Պապիկյան

168.am (168 ժամ) 

Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Սուրեն Պապիկյան

Аравот 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ

Ըստ հունական լրատվամիջոցների՝ ձերբակալել են Ալիևի զարմուհուն

Аравот 

«Ազատություն» – Աթենքի մերձակայքում ձերբակալվել է Ալիևի զարմուհին: Խնջույքի վայրում ոստիկանական ռեյդ է անցկացվել, որն ուղղված էր ապօրինի թմրանյութերի դեմ պայքարին, հաղորդում են հունական լրատվամիջոցները։ Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ 13 հոգու են ձերբակալել Կալիվիա քաղաքի շքեղ վիլլաներից մեկում: Թեև ոստիկանությունն անուններ չի տվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նաև Իզաթ Խանիմ Ջավադովան, որը

Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Аравот 

Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։ ՀՀ ԱԳՆ

Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը

Аравот 

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի

Փրկչի Ծննդյան հուսառատ տոնի խորհրդով զորացած՝ հայցում ենք Տիրոջ զորակցությունը ամենքիդ․ Մասյացոտնի թեմի առաջնորդ

Аравот 

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Սիրելի հայորդիներ, Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների բերկրալի առիթով: Նոր տարվա սեմին մեր աղոթքն է, որպեսզի փրկչական 2025 թվականը մեր ժողովրդի և հայրենի մեր երկրի համար լինի անվրդով խաղաղության, ձեռքբերումների և բարի սպասումների իրականացման տարի։

Թրամփն առաջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը Սպիտակ տանը վառել է 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ Սպիտակ տան առջևի բացատում, որ կոչվում է Էլիպս: Ավանդույթի համաձայն՝ նրա հետ մեկտեղ արարողությանը մասնակցում էին առաջին տիկին Մելանյա Թրամփն ու իրենց երեխաները։