ru24.pro
World News in Armenian
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 21.12.2024

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին

168.am (168 ժամ) 

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։ Սյսօր ազգաին մտավորական,ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։ Նժդեհը մահացել է 1955 -ի դեկտեմբերի 21-ին ,Վլադիմիրի բանտում։ Ի հարգանք ու հիշատակ Գ.Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության,ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին Գարեւին Նժդեհի հուշարձանին։ Գ.Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է […]

Ինչո՞ւ է Փաշինյանի «կառուցողականությանն» ալիևյան քարոզչությունը պատասխանում հարձակումներով

168.am (168 ժամ) 

«Միջնորդի, առավել ևս՝ միջազգային միջնորդական ձևաչափի առկայությունը հակամարտության դեպքում կարևոր գործոն է դառնում։ Թեև պետք է նաև նշել, որ ՄԽ-ն, ի վերջո, չդարձավ այն հարթակը, որտեղ կողմերը խաղաղ համաձայնության հասնեն, մշտապես կար դժգոհություն այդ հարթակից կամ կային տարաձայնություններ համանախագահ երկրների միջև։ Ամեն բան հասավ նրան, որ այս աշխարհակարգի պայմաններում համանախագահները հենց հրաժարվեցին միմյանց հետ աշխատելուց»,- ասաց փորձագետը։

Լատվիան ընդլայնել է Վրաստանի դեմ պատժամիջոցները

168.am (168 ժամ) 

Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն տեղեկացրել է Վրաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ «Ես ներառել եմ Վրաստանի 13 քաղաքացիների անցանկալի անձանց լատվիական ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը Լատվիա։ Այս որոշումն ընդունվել է Իմիգրացիայի մասին օրենքի 61 (2) հոդվածի հիման վրա։ Ֆիզիկական անձանց Լատվիա մուտքի արգելքը մտցվել է անսահմանափակ ժամկետով»,- գրել է նա Х սոցցանցի իր միկրոբլոգում։

Կասկած չունեմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса». Արմեն Աշոտյան

168.am (168 ժամ) 

«Ակնհայտ էր, որ Ալիևի հարցազրույցն ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիևը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։

Պենտագոնը փորձարկել է երկու հրթիռ, որոնք պետք է փոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence

168.am (168 ժամ) 

Չորեքշաբթի օրը PrSM-ի արձակումը Նյու Մեքսիկոյում, White Sands Missile Range-ում, հաջողված է համարվել, քանի որ բանակը հայտարարել է, որ զինամթերքը խոցել է «չորս մոդելավորված ուղղաթիռի թիրախները կայանատեղիում»:

Պակիստանի ռազմական դատարանները 25 հոգու դատապարտել են 2023-ի անկարգությունների համար

Azatutyun.am 

Պակիստանի ռազմական դատարանները 25 մարդու դատապարտել են 2023 թվականի մայիսին ռազմական օբյեկտների վրա հարձակումներին մասնակցելու համար։ Երկրի զինված ուժերի լրատվական ծառայության  այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ 25-ը դատապարտվել են 2-ից 10 տարվա ազատազրկման: Նախորդ տարվա մայիսի 9-ին, խարդախության գործով Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, Խանի կուսակցության կողմնակիցները հարձակվել և վնասել են ռազմական օբյեկտները, մզկիթները և կառավարական շենքերը Պակիստանի...

Թուրքիան սպասում է, որ օտարերկրյա պետությունները դադարեցնեն քրդերի աջակցությունը Սիրիայում. Էրդողան

168.am (168 ժամ) 

Եգիպտոսում ​​գագաթաժողովից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ այլեւս որեւէ պատճառ չկա, որ արտաքին ուժերը աջակցեն «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ մարտիկներին:

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Գերմանիայում տեղի ունեցածի կապակցությամբ

Azatutyun.am 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ցավակցությունն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցածի կապակցությամբ: «Խորը վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից», - X-ի իր էջում գրել է Խաչատուրյանը: Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի...

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր

168.am (168 ժամ) 

Թալիբանի պակիստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել հարձակման մասին՝ ասելով, որ այն իրականացվել է «ի պատասխան բարձրաստիճան հրամանատարների նահատակության»: