ru24.pro
World News in Armenian
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 19.12.2024

Գուրգեն Մարգարյանի գործով Ադրբեջանն ակտիվ քաղաքական աշխատանք է տանում. Նրանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը ցինիկաբար հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել. Սիրանուշ Սահակյան

168.am (168 ժամ) 

«Արդեն շուրջ 4 տարի է՝ Գուրգեն Մարգարյանի հետ կապված գործընթացը գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կատարողական փուլում, և Ադրբեջանը, ցինիկ վարք դրսևորելով, չի էլ փորձում այն կատարել։ Ադրբեջանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել»։

Երևանի քաղաքապետի բյուջեից՝ աշխատակցի գրպա՞նը․ Ո՞վ կապահովի Նոր Նորք վարչական շրջանի տոնական ձևավորումը

168.am (168 ժամ) 

Նոր Նորք վարչական շրջանի «Ամանորյա տոնական ձևավորում» միջոցառման ծառայությունների կազմակերպման համար դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 9 միլիոն դրամ։ Ըստ armeps էլեկտրոնային համակարգի՝ Երևանի քաղաքապետարանը գնումը կատարել է հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։

«Խաղաղության խաչմերուկ»–ը տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի. Միրզոյան

168.am (168 ժամ) 

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:

ՌԴ-ՀՀ փոխգործակցության պահպանումը համապատասխանում է Ռուսաստանի ու Հայաստանի շահերին․ դեսպան

Livenews.am 

Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը Ռուս-Հայկական առողջապահական 9-րդ համաժողովին իր ելույթում անդրադարձել է երկկողմ համագործակցության վիճակին, փոխանցում է ՀՀ-ում ՌԴ

Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Կահիրեում ընթացող «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում

168.am (168 ժամ) 

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Պեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Գողացել էին 500.000 դրամի ոսկյա զարդեր և 40.000 դրամ

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն:

Pashinian Responds To Aliyev’s Demands

Azatutyun.am 

Prime Minister Nikol Pashinian on Thursday dismissed Azerbaijan’s continuing demands for Armenia to change its constitution and stop buying weapons and accused Baku of harboring territorial claims against his country.

«Նիկոլ Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան

168.am (168 ժամ) 

«Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»:

Կիևն ուժ չունի վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

168.am (168 ժամ) 

Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է . «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Վրաստանի հիմնական առևտրային ապրանքը ավտոմեքենան է

168.am (168 ժամ) 

2024 թվականի տասնմեկ ամսվա ընթացքում Վրաստանի հիմնական առևտրային ապրանքը եղել է ավտոմեքենան։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 21,1 մլրդ դոլար, որից քառորդը (25 տոկոսը)՝ 5,3 մլրդ-ը` ավտոմեքենաների արտահանում-ներմուծումից։ Ընդգծենք, որ արտահանվող ավտոմեքենաները երկրում չեն արտադրվում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին ներկրվել են մոտավորապես նույն արժեքով մեքենաներ, որքան նախորդ […]

Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին պետք է դադարեցվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

168.am (168 ժամ) 

Իսրայելի օդային հարվածները Սիրիայի վրա խախտում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետք է դադարեցվեն, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Արարատ Միրզոյան

168.am (168 ժամ) 

Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։

Անվտանգային խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր. Վահան Ավագյանը` տրանսպորտային նոր համակարգի մասին

Armeniasputnik.am 

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահ է, որ տրանսպորտային նոր համակարգը չի վերացնի «ստվերը», հակառակը` ավելի կխորացնի, իսկ այն, ինչ անում է իշխանությունը, շոու է։