Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային: «Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձը: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցությամբ: Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների