ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Новости за 15.10.2024

Թումանյան փողոցը Ստեփանակերտի կորիզն է. Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական լանդշաֆտը. Լեռնիկ Հովհաննիսյան

168.am (168 ժամ) 

Ադրբեջանը մեծ թափով վերսկսել է Ստեփանակերտի շենքերի քանդման, ձևափոխման, հայկականը ոչնչացնելու աշխատանքները։ Այս անգամ նա վանդալիզմի է ենթարկում Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը, որոնք ունեն դարերի պատմություն և Արցախի՝ հայկական լինելու վկայություններից մեկն են։ Ադրբեջանը Թումանյան փողոցի այդ շենքերի մեծ մասն արդեն հիմնահատակ քանդել է։

Գնել Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ

168.am (168 ժամ) 

Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը

Mamul.am 

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել,...

Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

168.am (168 ժամ) 

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:

Իսրայելը նորարարական լուծումներ է փնտրում անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար

168.am (168 ժամ) 

Իսրայելն արագորեն որոնում և մշակում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նորարարական և տեխնոլոգիական լուծումներ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին, որոնցից մի քանիսին հաջողվում է ներթափանցել երկրի խորքերը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

««Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում». Հայկ Դեմոյան

Mamul.am 

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանումՄեկ տարի շարունակ հանրությանը`...

Մ21 ԵՎՐՈ-2025․ Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ալբանիային և ավարտեց ելույթները

Tert.am (hy) 

Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականն ՈւԵՖԱ 2025թ․Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի վերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ալաբնիայի իր հասակակիցներին նվազագույն՝ 0։1 հաշվով։

Читать дальше...

Որպես պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքեր՝ չէին կարող հանդիսանալ առքուվաճառքի առարկա. պահանջում են անվավեր ճանաչել «Գռզո Պլազայի» պայմանագիրը

Аравот 

Դատախազ Սոնա Հովսեփյանը տարակուսանք հայտնեց պատասխանող կողմի պնդումների առիթով, թե այդ հասցեներում բնակիչներ չեն եղել: Եվ հղում անելով Երքաղխորհրդի գործկոմի 47|34  որոշմանը, արձանագրեց, որ այդտեղ եղել է շենք, որտեղ եղել են բնակարաններ ու մարդիկ են բնակվել: Նաեւ, որ Ազգային արխիվից ստացված փաստաթղթերում եւ Երքաղխորհրդի գործկոմի բոլոր որոշումներում նշվում է, որ գործ ունենք պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանի հետ:

Ինչու են որոշ պետություններ հարուստ. պատասխանե՛ք այս հարցին և Նոբելյան մրցանակ կստանաք

Armeniasputnik.am 

Հայկական ծագումով հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն տարիներ շարունակ Նոբելյան մրցանակի էր ներկայացվում և վերջապես արժանացավ այդ պարգևին երկու այլ տնտեսագետների՝ Ջեյմս Ռոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ։ Այդ երեք մասնագետները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը երևի շատերիս է հուզում՝ ինչո՞ւ որոշ երկրներ բավական արագ հարստանում են ու բարգավաճում, այնինչ մյուսները կարծես մնում են անցյալում և չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից։

Ուկրաինայի ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին. Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար

Tert.am (hy) 

Ուկրաինան նվազեցնում է ԵՄ-ից էլեկտրաէներգիայի գնումները, քանի որ իր ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին: Այս մասին հաղորդում է «TACC»-ը` մեջբերելով  ԵՄ-ում նախագահող Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար Աթիլա Շտայները ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած խոսքից:

Читать дальше...

Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»

168.am (168 ժամ) 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։

Հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը

Аравот 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի

«Նիկոլը չունի սկզբունք ու զոհաբերելու է ցանկացածին». Գեղամ Մանուկյան

Mamul.am 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակությունն ու ամենաաթողությունն իրենց խորն արմատներն ունեն... Սա նիկոլական...

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան

Medialab 

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։  «Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ […]

Читать дальше...