Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը
Վրաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսն արտերկրից ստացող հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին պարտավորեցնում է գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում, գրում է dw.com-ը։
Օրենքի տարածման տիրույթում ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր... Читать дальше...