ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Новости за 21.07.2024

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

168.am (168 ժամ) 

Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև  բացակայում են երկրից:

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կքննարկի Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի հատկացումը

Tert.am (hy) 

Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։ 

Читать дальше...

Հունգարիային վառելիքի ճգնաժամ է սպառնում. Politico

168.am (168 ժամ) 

Հունգարիան փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից և վառելիքի պակասից այն բանից հետո, երբ Ուկրաինան մասնակի արգելք դրեց իր տարածքով ռուսաստանյան նավթի մատակարարումների վրա, գրում է Politico-ն։

Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. «Ազատություն»

Аравот 

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում։ «Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք

Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ

Tert.am (hy) 

Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ, հայտնում է shamshyan.com-ը՝ մանրամասնելով, որ հուլիսի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկ շրջում են զենքի նմանվող առարկաներով:

Աղջիկները հայտնաբերվել են Անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Վերջիններս արդարացել են, թե գիշերով փողոցում ման են գալիս և իրենց ապահովության համար են զենք կրում։

Իսպանիան արժանի էր հաղթանակի․ Անչելոտի

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Գերմանիայում վերջերս ավարտված Եվրոպայի 2024թ. առաջնության մասին իր կարծիքով, գրում է armsport.am-ը։

«Իսպանիան արժանի էր հաղթանակի, նրանք ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեին: Դա ցածր ինտենսիվությամբ Եվրոպայի առաջնություն էր, ավելի բարձր խաղամակարդակով ֆուտբոլիստները մրցաշարին ժամանեցին հոգնած»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Մրցաշարի եզրափակչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթել է Անգլիային։

Ինչպե՞ս էին իրականացնում թաղման ծեսն Արցախի Վարանդա գավառում

168.am (168 ժամ) 

Նախքան ննջեցյալը գերեզման իջնելը, մոտիկ ազգականները գրկախառնում են նաժը, համբուրում ննջեցյալին և լաց լինում: Հետո ննջեցյալին հանում են նաժից և իջեցնում գերեզման: Քահանան օրհնում է հողը մոտիկ ազգականի ձեռքում և ձգել տալիս գերեզմանի մեջ:

Հայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

168.am (168 ժամ) 

2024 թվականի հունիսի արդյունքներով` Հայաստանը բարելավել է իր դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում։ Այս մասին են վկայում համացանցի արագության փորձարկման Speedtest ծառայության տվյալները։

Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ՀՀ ԱԳՆ

Tert.am (hy) 

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ:

«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև վստահելի գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ կապերն ավելի ամուր դարձնելու ընդհանուր տեսլականի վրա», - ասվում է հրապարակման մեջ:

«Եթե ​​հակամարտություն չկա, ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»․ Հաջիև

Mamul.am 

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական...

Հութիները Կարմիր ծովում Էյլաթի շրջանին և ԱՄՆ-ի նավին հարվածներ են հասցրել

168.am (168 ժամ) 

Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն դիպչում այլ երկրների նավերին: Եվ այսպես, որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։