ՀՀ բանկերը ստարտափներին չեն սպասարկում, եթե վերջիններս կապված են կրիպտո ոլորտի հետ․ Հայաստանի Web3 համայնքը հանդես է եկել բաց նամակով
Ըստ Կենտրոնական Բանկի ներքին ոչ պաշտոնական կարգավորումների ՀՀ բանկերը ստարտափներին և տեխնոլոգիական պրովայդերներին չեն սպասարկում և հաշիվներ չեն բացում, եթե վերջիններս որևէ ձևով կապված են կրիպտո ոլորտի հետ։ Սա, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններ է ստեղծում ՏՏ կրիպտո ընկերությունների համար Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու հարցում։