ru24.pro
World News in Armenian
Апрель
2018

Կրակոցներ են հնչել Սաուդյան Արաբիայի արքայի տան մոտակայքում

0

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կրակոցներ և պայթյուններ են հնչել արքայի տան մոտակայքում:

Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը՝ նշելով, որ թվիթերյան աղբյուրները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել: Լուսանկարներին կից հաղորդվել է, որ կատարվածը հեղաշրջման փորձի շրջանակներում է տեղի ունեցել:

Ինչպես աղբյուրը նշում է սաուդացի արքա Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին տարհանել են իր նստավայրից: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: