Eurowings-ի՝ 152 ուղևորով ինքնաթիռը թռչնի հետ բախումից հետո վերադարձել է Դյուսելդորֆ
Lufthansa-ի դուստր ընկերության՝ գերմանական Eurowings ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Դյուսելդորֆի օդանավակայան՝ թռչնի հետ բախման պատճառով, հայտնում է dpa-ն։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ ինքնաթիռն ուղևորվում էր իսպանական Տեներիֆե կղզի։ Ինչպես dpa գործակալությանը հայտնել է Eurowings-ի ներկայացուցիչը, անձնակազմը նկատել է շարժիչներից մեկի թրթռումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշել վերադառնալ մեկնման օդանավակայան։ EW9558 չվերթի ինքնաթիռում եղել է 152 ուղևոր։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք...
