Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում շարունակում է նվազել, տարածաշրջանը բիֆուրկացիայի կետում է․ Կռիլով
2023 թվականի իրադարձություններից հետո Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը զգալիորեն նվազել է, և այս գործընթացը կարող է շարունակվել։ Այս մասին «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ընթացքում հայտնրել է պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության տարածքից ռուս սահմանապահների հնարավոր...
