Ավստրալիայում ստեղծել են աշխարհի ամենափոքր ժապավենային ֆոտոխցիկը
Ավստրալացի լուսանկարիչ և կերպարվեստի դասախոս Լյուկ Ֆազեկասը ստեղծել է Pocket Obscura-ն՝ Գինեսի ռեկորդների գրքի վարկածով աշխարհի ամենափոքր ժապավենային ֆոտոխցիկը։ Դրա՝ 3D տպիչով տպված պատյանի չափերն ընդամենը 2,48 × 2,41 × 2,48 սմ են՝ մոտավորապես փոքր մետաղադրամի չափ։ Մշակումը տևել է մեկ տարի։ Ոգեշնչման աղբյուրը Kodak Brownie-ն էր՝ 1900 թվականին թողարկված պարզ ստվարաթղթե ֆոտոխցիկը։ Pocket Obscura-ն ապակե օբյեկտիվ չունի. լույսը ներս է թափանցում փոքրիկ անցքով։ Փականը ևս ձեռքով է գործարկվում. լուսակայումը սկսելու համար այն պետք է բարձրացնել, իսկ ավարտելու համար՝...
