«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ: Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոնների նշանակվում, կարող են հետագայում ազատվել պաշտոններից ու վերադառնալ խորհրդարան եւ վերականգնել իրենց մանդատը։ Գործող սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում՝ անձը եթե մանդատը դնում է եւ գնում գործադիր, դադարում են նրա պատգամավորական լիազորությունները, եւ նա այլեւս չի կարող վերադառնալ...
