Միցոտակիս. Հունաստանն ամրապնդում է ռազմական ներուժը նոր սպառնալիքների ֆոնին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոստացել է ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը և ընդլայնել բնակարանային ապահովման ոլորտում աջակցության միջոցառումները։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ Հունաստանի զինված ուժերի օրվա առթիվ, հաղորդել է Kathimerini-ն։ Սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում Միցոտակիսն այս օրն անվանել է «ազգային երախտագիտության օր» զինծառայողներին։ Նա հարգել է ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակը և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր շարունակում են ծառայել՝ դրսևորելով պատասխանատվություն,...
