Իլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համար
Միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ իրեն «բավականին հիմար» է զգում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների պատճառով։ Չորեքշաբթի The New York Times թերթի DealBook գագաթնաժողովում տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, որ իրեն MAGA շարժման կողմնակից չի համարում և ունի չափավոր քաղաքական հայացքներ։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, որը 2025 թվականին աշխատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, խոշոր գումարներ է փոխանցել Ներկայացուցիչների պալատի...
