Թբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվել
Թբիլիսիում փրկարարները հինգհարկանի շենքի փլատակներից, որտեղ նոյեմբերի 19-ի առավոտյան գազի պայթյուն էր տեղի ունեցել, դուրս են բերել երեք զոհի՝ երկու կնոջ և մեկ երեխայի մարմինները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է․ փլատակների տակ հնարավոր է ևս երեք մարդ մնացած լինել, նրանց թվում՝ առնվազն մեկ անչափահաս։ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ աշխատանքները մշտապես ընթանում են, սակայն դրանք բարդանում են փլատակների վիճակի և կրկնակի փլուզման...
