Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հետ անվտանգության մասին համաձայնագիրը
Դանիայի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է սեպտեմբերին ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հետ ստորագրված անվտանգության մասին համաձայնագիրը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Որոշումը կարող է թուլացնել լարվածությունը, որն առաջացել է Արկտիկայի ամենամեծ կղզին Միացյալ Նահանգներին միացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտման հետևանքով։ Փաստաթղթի վավերացմանը կողմ են քվեարկել Դանիայի՝ 179 անդամից բաղկացած խորհրդարանի նիստին ներկա բոլոր 109 պատգամավորները։ Քվեարկությունը տեղի է ունեցել համաձայնագրի երկրորդ ընթերցումից հետո և անցել առանց քննարկումների ու առարկությունների։...
