«Ժողովուրդ». Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 26-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորը փախուստի է դիմել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Մամուլի փոխանցմամբ՝ նա Հենրիկ Ենոքյանն է։ Հաջորդ օրը ՆԳՆ-ն հայտնեց, որ ոստիկանները նրան հայտնաբերել և ձերբակալել են Ջրվեժի տներից մեկում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Ենոքյանի հայրը նախկինում մեղադրյալ է եղել խարդախության վերաբերյալ քրեական գործով, որը, մեր աղբյուրների պնդմամբ, առնչվել է պետական...
