2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ
2027 թվականին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու։ Նպատակն է ոչ միայն նորոգել ճանապարհները, այլև ապահովել դրանց որակն ու երկարաժամկետ շահագործումը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Այսօր հանդիպեցի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանի, հիմնադրամի աշխատակիցներ՝ Երևանի և Գյումրիի ասֆալտապատման աշխատանքների համակարգող Արմեն Ղազարյանի և ճարտարապետ Ռիմա Հարությունյանի հետ։ Քննարկեցինք վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք...
