Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեղախցիկներ»,-նշված...
