Բելառուսի արտգործնախարարն առաջարկել է սահմանափակել «կեղծ դաշնակից» ՀՀ-ի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին
Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գաղտնի բնույթի փաստաթղթերին, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը։ «Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունն այնպիսի փաստաթղթերի, որոնք ընդհանրապես գաղտնի բնույթ ունեն»,- ասել է Ռիժենկովը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։ Նա կասկած է հայտնել, թե արդյոք պետք է Հայաստանին լիարժեք հասանելիություն տրամադրել կազմակերպության գաղտնի փաստաթղթերին՝ երկիրն անվանելով «կեղծ դաշնակից»։ Նախարարի կարծիքով՝ նման տեղեկությունները տեսականորեն...
