ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր առողջապահական ապահովագրության խնդիրները, նախարարությունը չի մասնակցել
Ազգային ժողովում այսօր քննարկեցին առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի խնդիրները։ Աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը․ ներկա էին «Բժշկի ձայն» կոչվող հարթակի բժիշկները, «Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավարն ու ընդդիմադիր պատգամավորներ:
«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց՝ հրավերներ են ուղարկել նաև Առողջապահության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ԱԺ համապատասխան հանձնաժողովին: Սակայն...
