ՄԻՊ աշխատակազմը և IODA-ի ներկայացուցիչները քննարկել են ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի արագ արձագանքման մեխանիզմները
0
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ նախաձեռնության ներկայացուցիչներին։ ℹ️ Նախաձեռնությունը իրականացնում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական տարածքի վերլուծությամբ։ ✅ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրել է նախընտրական և ընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների շրջանակը։
