ru24.pro
World News
Март
2026
1 2 3 4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մարտին Միքայելյանը երեւույթ էր. բացվել է անվանի ճարտարապետի հոբելյանական ցուցահանդեսը

0
«Շատ ափսոսում եմ, որ հայրս շուտ հեռացավ կյանքից՝ ընդամենը 71 տարեկանում: Նա այդ տարիքում բուռն ստեղծագործական վերելքի վրա էր, անընդհատ փորձում էր նոր բաներ անել, օրինակ` ամենավերջին տարիներին արված ամենախոշոր աշխատանքներից մեկը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ ստեղծելն էր, էլ չեմ խոսում մյուս նախագծերի մասին: Հայրս անընդհատ խրված էր աշխատանքի մեջ: Եթե իմ մեջ ինչ-որ լավ բան կա, իրենից է»: Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Հայաստանի 30 բնակավայրերում հայրը կառույցներ ունի, որոնցից մի քանիսը հիմնարար են, ինչպես օրինակ զրոյից ստեղծված Մեծամոր քաղաքը: