Համաշխարհային բջջային կոնգրեսին մասնակցում են հայկական 15 տեխնոլոգիական կազմակերպություններ
0
Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 2-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ԲՏԱ նախարարությունը միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։ Ցուցահանդեսին որպես
