ՀՀԿ-ն թույլ չի տա, որ որոշ գործիչներ իրենց անցյալի սխալները մեր հաշվին խմբագրեն. Տիգրան Աբրահամյանի պատասխանը Աղվան Վարդանյանին
0
«Այո, պետք է արձանագրել, որ Աղվան Վարդանյանն է եղել այն եզակի պատգամավորը, ով 2018-ին դեմ է գնացել իր խմբակցության որոշմանը, ինչի պատճառով էլ, եթե չեմ սխալվում, հեռացվել է կուսակցությունից։ Իսկ ի՞նչ որոշմանն էր դեմ գնացել, շատերը հիշում են, չէ՞։ Խնդիրն էլ հենց դա է։ Այն մարդը, ով լավագույնս գիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2018-ի ապրիլ-մայիս օրերին, ովքեր էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ովքեր էին փողոցում ու ԱԺ-ում պաշտպանում Փաշինյանի վարչապետական նախասիրությունները, ինքը պետք է իր կեցվածքով ու խոսքով կանխի ՀՀԿ-ի դեմ արհեստական և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները»։
