Սրտխփոց, շնչահեղձություն, մահվան վախ․ սա խուճապային գրո՞հ է, թե՞ հիվանդություն
«Խուճապային խանգարումը նոպայաձև տագնապային խանգարում է։ Այն գերուժգին, առանց օբյեկտիվ սպառնալիքների մի իրավիճակ է, ինչի արդյունքում անձը վեգետատիվ նյարդային համակարգի կողմից ունենում է որոշակի ազդանշաններ կամ, այսպես ասած, խանգարումներ։ Դրանցից են շնչահեղձությունը, սրտխփոցը, սրտի շրջանում ճնշող ցավերը, գլխապտույտները, բերանի չորացումը, շրջապատի խորթացումը»,- 168TV-ի հետ զրույցում, խոսելով խուճապային գրոհի մասին՝ ասաց հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանը՝ հավելելով, որ այդ պահին մարդն ունենում է մահվան և խելագարվելու վախ։
