Անհնար է՝ որևէ երթուղի փոխարինի Վրաստանի դերը. ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական ապաշրջափակման մասին
Ոչ մի այլընտրանքային երթուղի երբեք չի կարող փոխարինել Վրաստանի յուրահատուկ ռազմավարական դերը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Ներկայումս ինտենսիվ բանավեճ է ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման վերաբերյալ, և մենք կարող ենք շատ պարզ և հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք զարգանան, և մեր տարածաշրջանում նոր երթուղիներ հայտնվեն, մեր տարածաշրջանի արժեքը կապի առումով միայն կաճի։ Բայց ուղղակի անհնար է, որ որևէ երթուղի...
