ru24.pro
World News
Февраль
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

0
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Ջերկուկի խաչմերուկից Սիսիան, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Գորայք-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։