Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացվել է Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուր
0
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հաջողությամբ ղեկավարել և իրականացրել է օգտագործումից հանված Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրի անվտանգ հեռացումը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից։ ՄՌԱԳ կենտրոնի մասնագետները իրականացրել են աշխատանքների ամբողջական պլանավորումը, համակարգումը, ճառագայթային անվտանգության վերահսկումը, կարգավորող պահանջների կատարումը և փաստաթղթավորումը։ Օգտագործումից հանված Co-60 հեռաթերապիայի գլխիկը ապամոնտաժվել և փաթեթավորվել է՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։
