Հայաստանի և Խորվաթիայի նախագահները անդրադարձել են նաև ԵՄ ընդարձակման ապագային և դրա հետ կապված նոր մարտահրավերներին
0
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին՝
