Պատերազմի զեկույցի բաց մասը հնարավոր է ներկայացվի ԱԺ բաց լսումներում
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ զեկույցի բաց մասը հնարավոր է դառնա խորհրդարանական հանրային լսումների քննարկման առարկա:
ԱԺ նստաշրջանի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը չի՞ ներկայացվելու վերջին նստաշրջանին: Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ զեկույցը հասանելի է օրենսդիրներին, սակայն միայն մի քանի պատգամավոր է ծանոթացել դրան:
«Գալիս եք, մեզ քննադատում եք, հարցեր եք տալիս: Այս թեմայի...
