ru24.pro
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ. ՆԳՆ

0

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։

«Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ ժամը 18․30-ի սահմաններում, ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։

Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

The post Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.