ru24.pro
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավին ԱՄՆ նախագահին կոչ է անում անհապաղ միջամտել՝ «ի պաշտպանություն իրանցի ցուցարարների»

0

Իրանի վերջին շահի որդին և նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի-ն սոցիալական ցանցում հրապարակած ուղերձում դիմել է ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով անհապաղ ուշադրություն դարձնել Իրանում ստեղծված իրավիճակին, աջակցել ազատության համար պայքարող ցուցարարներին և պատրաստ լինել միջամտելու։

Screenshot

Փահլավին նշել է, որ նախորդ գիշեր միլիոնավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ կանգնելով կենդանի փամփուշտների դեմ, իսկ այսօր նրանք բախվել են ամբողջական հաղորդակցական շրջափակման՝ ինտերնետի և ֆիքսված կապի լիակատար անջատման պայմաններում։

Նրա խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, վախենալով «իր հանցավոր ռեժիմի ավարտից», սպառնացել է փողոցներում գտնվող քաղաքացիներին դաժան ճնշումներով և փորձում է հաղորդակցության անջատումն օգտագործել երիտասարդ ցուցարարներին սպանելու համար։

«Ես կոչ եմ արել ժողովրդին դուրս գալ փողոցներ՝ պայքարելու իրենց ազատության համար և թվով գերազանցելու անվտանգության ուժերին։ Նախորդ գիշեր նրանք դա արեցին։ Ձեր հստակ դիրքորոշումը նույնպես զսպել է ռեժիմի բռնարարներին»,- գրել է Փահլավին՝ ընդգծելով, որ իրավիճակը շտապ է, և ժամանակը վճռորոշ։

Նա հավելել է, որ քաղաքացիները մեկ ժամից կրկին դուրս են գալու փողոցներ և խնդրել է ԱՄՆ նախագահին աջակցել Իրանի ժողովրդին։

«Դուք ապացուցել եք, որ խաղաղության մարդ եք և հավատարիմ եք ձեր խոսքին։ Խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտել՝ Իրանի ժողովրդին օգնելու համար»,- գրել է Ռեզա Փահլավին։

The post Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավին ԱՄՆ նախագահին կոչ է անում անհապաղ միջամտել՝ «ի պաշտպանություն իրանցի ցուցարարների» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.