ru24.pro
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ»-ին

0

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։

Նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններով: Դեսպանը հավելել է, որ նախագահի խոսքերն ու հարաբերությունների վերաբերյալ ներկայացված դրական մոտեցումը մեծապես ոգևորիչ են և վստահություն են ներշնչում հետագա համագործակցության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։

The post Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ»-ին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.