ru24.pro
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված. Factor.am

0

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ սա ներառում է նաև դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը։ Նշենք, որ պատգամավորի մեկ ամսվա աշպատավարձը, հարկերը հանած, կազմում է 590 հազար դրամ։ Եթե 3 մլն 25 հազար դրամից հանում ենք երկու ամսվա աշխատավարձը, ապա ստացվում է, որ պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել։ ԱԺ-ն ունի 107 պատգամավոր, պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 197,5 մլն դրամ։ Սա, իհարկե, ամբողջական պարգևավճարի թիվը չի արտացոլում։ Օրինակ, ԱԺ նախագահի աշխատավարձը բարձր է, եթե պարգևավճարները տրվել են դրույքաչափի հաշվարկով, ապա Ալեն Սիմոնյանն ավելի շատ կարող էր ստանալ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

The post Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.