Ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է ՀՀ-ին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու ուղղությամբ. Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:
Ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը մտադիր են համագործակցել քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և առևտրային, անվտանգություն և պաշտպանության և այլ ոլորտներում:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևորեց Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի...
