ru24.pro
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով երկու անձի նկատմամբ խափանման միջոցներ են սահմանվել. ՔԿ

0

Գյումրիում զանգվածային անկարգությունների դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այդ մասին  1lurer.am-ին հայնտնում են Քննչական կոմիտեից:

1lurer.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է կալանքը, իսկ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ, պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Գյումրիում երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին, նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ փորձելով թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև:

The post Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով երկու անձի նկատմամբ խափանման միջոցներ են սահմանվել. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.