ru24.pro
World News
Ноябрь
2025

Վարդենիսում 2 պայմանագրային է վիրավորվել՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում

0

Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում: ՀՀ ՊՆ-ից «Ազատությանը» տեղեկացրին.

«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները: Հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: