Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:
Ինչպես ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, այս նոր սահմանափակումներն ավելի են մեծացնում Ռուսաստանի տնտեսական ծախսերը, քանի որ դրանք հարված են հասցնում էներգակիրներից ստացված եկամուտներին և ֆինանսական գործիքներին:
Պատժամիջոցների ցանկում ներառված է 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձ, այդ թվում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ծրագրի մշակման և տեղակայման մեջ...
