Սահմանադրությունը փոխելու շուրջ Բաքվի հետ չենք բանակցում. Արարատ Միրզոյանի արձագանքը՝ ադրբեջանցի լրագրողին
Երևանը Սահմանադրությունը փոխելու հարցով Բաքվի հետ չի բանակցում, պնդում է արտգործնախարարը՝ ընգդծելով, որ չեն կիսում Հայաստանի Մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները:
Սահմանադրության փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում այսօր Արարատ Միրզոյանին ուղղեց ադրբեջանցի լրագրողը:
«Մեր պատասխանը շատ միանշանակ է. մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար...
