Եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, նշանակում է, որ առաջացել ենք, այսինքն՝ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա․ Նիկոլ Փաշինյան
0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը: Վարչապետը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև
